Ադրբեջանի ՀՕՊ ուժերը զորավարժություններ են անցկացրել
Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացրել․ այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորավարժությունների ընթացքում «S-300 Favorit» զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմը պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել է դեպի դիրքային տարածքներ, մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ և քողարկման խնդիրներ կատարել»,- հայտնում են պաշտպանության գերատեսչությունից ։
Տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունների հիմնական նպատակը զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացումն է։