21 Սեպ
2024
19.4° c ԵՐԵՎԱՆ
11.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկահայ Դեն Բիլզերյանը քննադատել է Իսրայելին` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Գազայում պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու համար

Ամերիկահայ Դեն Բիլզերյանը քննադատել է Իսրայելին` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Գազայում պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու համար

Հայ-ասորի-ամերիկյան PatrickBetDavid’s @PBD.Podcast հաղորդաշարի շրջանակներում ամերիկահայ գործարար Դեն Բիլզերյանը քննադատել է Իսրայելին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Նա ուշադրություն է հրավիրել այդ գործողությունների ազդեցությանը՝ թե՛ հայ, թե՛ պաղեստինյան համայնքների վրա։

«Իսրայելը այնքան ահաբեկչական հարձակումներ է գործել, նրանք հող են գողանում հենց հիմա, ներկայումս ցեղասպանություն են իրականացնում պաղեստինցիների նկատմամբ։ Նրանք անընդհատ անդրադառնում են Հոլոքոստին, երբ նրանք մոլորակի Հոլոքոստի ամենամեծ ժխտողներն են, նրանք ժխտում են հայկական Հոլոքոստը։ Դուք գիտեք, որ իմ ժողովրդի կեսը ջնջվել է և նրանք հերքում են դա. այնպես որ, ես ճիշտ չեմ համարում, որ նրանք խոսում են Հոլոքոստի մասին»,- ասել է Դեն Բիլզերյանը: