17 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
18.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուրովը առաջադրվել է Նոբելյան մրցանակի

Դուրովը առաջադրվել է Նոբելյան մրցանակի

Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն առաջարկել է Նոբելյան մրցանակի առաջադրել Ֆրանսիայում կալանավորված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին․ այս մասին հայտնել է РИА Новости-ն։

«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Ուստի ես պաշտոնական առաջարկ եմ ներկայացրել Պավել Դուրովին արժանացնել Նոբելյան մրցանակի»,-գրել է Կլիմենկոն։

Կլիմենկոյի խոսքով, այս նախաձեռնությանն արդեն աջակցել են ասիական ու աֆրիկյան երկրների մի շարք համալսարանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Ես Telegram-ի հիմնադրին հրավիրել եմ BRICS-ի Դուբայի ներդրումային համաժողովին ՝ որպես խոսնակ: Ընդ որում, Դուրովը կարող է Համաժողովին մասնակցել հեռակա, եթե նրան չազատեն Ֆրանսիայում կալանքից»,-նշել է նա։