20 Սեպ
2024
16.2° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի ուղղիչ հիմնարկներում բանտարկված է ավելի քան 30 երկրի քաղաքացի

Ադրբեջանի ուղղիչ հիմնարկներում բանտարկված է ավելի քան 30 երկրի քաղաքացի

Աշխարհի ավելի քան 30 երկրների քաղաքացիներ իրենց պատիժը կրում են Ադրբեջանի ուղղիչ հիմնարկներում։

Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության իրավաբանական վարչության պետ Զիա Դադաշովը հայտնել է, որ «քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրում են» ԱՄՆ-ի, Բանգլադեշի, Բելառուսի, Չինաստանի, Աֆղանստանի, Ալժիրի, Հայաստանի, Վրաստանի, Հնդկաստանի, Իրանի, Իրաքի, Կոնգոյի, Լիբերիայի, Մալդիվների, Մարոկկոյի, Եգիպտոսի, Մոլդովայի, Նիգերիայի, Օմանի, Ուզբեկստանի, Պակիստանի, Ղազախստանի, Գվինեայի, Ռուսաստանի, Շրի Լանկայի, Սուդանի, Տաջիկստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի և Ուկրաինայի քաղաքացիները։

Միաժամանակ 14 օտարերկրացի ցմահ բանտարկություն է կրում։ Նրանց թվում են 4 քաղաքացիություն չունեցող անձ, 4-ը՝ Ռուսաստանի, 4-ը՝ Վրաստանի, 1-ական՝ Իրանի և Ղազախստանի քաղաքացիներ: