Ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն այսօր ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը․ այս մասին տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը»,- տեղեկացնում են գերատեսչությունից:
ԱԳՆ-ից հայտնում են, որ ներկայում երկու հանրապետությունները սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։