ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են 158 ուկրաինական ԱԹՍ
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում ոչնչացրել են 158 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 15 տարածաշրջանում, այդ թվում՝ Մոսկվայում, գրում է ТАСС-ը, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում, երբ Կիևի փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել անօդաչու թռչող սարքերի միջոցով Ռուսաստանի Դաշնության տարածքի օբյեկտների վրա, հերթապահ ՀՕՊ միջոցները ոչնչացրել և խափանել են ինքնաթիռի տիպի 158 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Կուրսկի մարզի տարածքում գիշերային ժամերին ոչնչացվել և խափանվել է 46 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի մարզում՝ 34, Վորոնեժի մարզում՝ 28, Բելգորոդի մարզում՝ 14, Ռյազանի մարզում՝ 8, Մոսկվայում՝ 2, Մոսկվայի մարզում՝ 7, Կալուգայի մարզում՝ 5, Լիպեցկի մարզում՝ 4, Տուլայի մարզում՝ 3, Տամբովի և Սմոլենսկի մարզերում՝ 2-ական, Օրյոլի, Տվերի և Իվանովոյի մարզերում՝ մեկական», – ասել են նախարարությունում: