
Հազարավոր մարդիկ Թել Ավիվում դուրս են եկել փողոց՝ պահանջելով գործարք կնքել Գազայի հետ
Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Թել Ավիվում՝ կոչ անելով Իսրայելի կառավարությանն անհապաղ գործարք կնքել ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում պահվող պատանդների ազատ արձակման համար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ որոշ տվյալների, ցույցին մասնակցում է մոտ 100,000 մարդ: Բողոքի գործողությունները սկսվել են Թել Ավիվում՝ կառավարական շենքերի մոտ, այնուհետև տարածվել նաև Երուսաղեմում: