Ցավոք, այսօր ունենք կորսված Արցախ, բայց մեր վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում․ Սամվել Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր, որտեղ էլ պատասխանել է լրագրողների հարցերին։
Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է, այս առիթով Եռաբլուր էր այցելել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ցավոք, այսօր ունենք կորսված Արցախ, մենք այս օրը որպես տոն էինք նշում, բայց այսօր դառնության օր է, հուսով ենք՝ կհաջողվի վերադառնալ մեր Հայրենիք։ Մեր օրակարգում է այդ հարցը մշտապես, հարցի լուծման համար ԱՀ ԱԺ֊ի կողմից ստեղծվել է հանձնախումբ՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, մենք քննարկում ենք հնարավոր վերադարձի հետ կապված հարցերը: Բազմաթիվ են տարբերակները, առաջարկները:
Արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալու, շենացնել հայրենիքը, հայկական դարձնել Արցախը, սակայն մենք պետք է պատրաստ լինենք և մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, արժանապատիվ, արդարացի, և ամենակարևորը՝ մենք պիտի ապահով զգանք մեզ մեր հայրենիքում, եթե էդ չափանիշներն ապահովեն, պատրաստ ենք նաև բանակցել այդ հարցերի շուտափույթ լուծման համար»,-ասել է Շահրամանյանը։