
Թուրքիան դիմել է ԲՐԻՔՍ-ին միանալու համար. Bloomberg
Թուրքիան պաշտոնապես դիմել է ԲՐԻՔՍ-ին միանալու համար, քանի որ այն ձգտում է ամրապնդել իր գլոբալ ազդեցությունը և նոր կապեր հաստատել իր ավանդական արևմտյան դաշնակիցներից դուրս, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի՝ աշխարհաքաղաքական ձգողականության կենտրոնը հեռանում է զարգացած տնտեսություններից, նշել են զրուցակիցները՝ անանուն մնալու պայմանով:
Ավելի վաղ Ադրբեջանը ևս դիմել էր ԲՐԻՔՍ-ին միանալու համար և ստացել ՌԴ աջակցությունը: