16 Նոյ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ՌԴ շփումների դինամիկան մեր նախաձեռնությամբ չէ, որ նվազել է. Կոպիրկին

ՀՀ-ՌԴ շփումների դինամիկան մեր նախաձեռնությամբ չէ, որ նվազել է. Կոպիրկին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույց է տվել «Союзники. ОДКБ» հրատարակությանը։  Նա նշել է, որ Ռուսաստանը ակտիվ երկկողմ փոխգործակցություն է պահպանում միջազգային ասպարեզում իր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ։

«Միևնույն ժամանակ, մեր երկկողմ հարաբերությունները զերծ չեն քաղաքական առումով որոշակի դժվարություններից։ Մեր նախաձեռնությամբ չէ, որ նվազել է միջգերատեսչական շփումների դինամիկան, այդ թվում՝ մեր երկրների ԱԳՆ-ների և պաշտպանության գերատեսչությունների միջոցով։ Մենք նշում ենք «կոլեկտիվ Արևմուտքի» բացահայտ ճնշումը, որը փորձում է ստիպել Երևանին նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ և ամեն կերպ սահմանափակել դրանք», – նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն շարունակում է հավատալ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու խորացումը համապատասխանում են երկու երկրների իրական, հիմնարար շահերին։