21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԲՐԻՔՍ-ում ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման հարցերով խորհուրդ է ստեղծվելու

ԲՐԻՔՍ-ում ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման հարցերով խորհուրդ է ստեղծվելու

Վլադիմիր Պուտինը Կոնստանտինովսկի պալատում մասնակցել է ԲՐԻՔՍ-ի երկրների անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների հանդիպմանը:

«Այսօր ավելի քան երեք տասնյակ երկրներ, ավելի ճիշտ՝ 34 պետություններ, արդեն ցանկություն են հայտնել այս կամ այն ​​ձևով միանալու մեր ասոցիացիայի գործունեությանը»,- նշել է նախագահը։

ԲՐԻՔՍ-ը զգալի փորձ է կուտակել անվտանգության մարտահրավերներին արձագանքելու, այդ թվում՝ կիբերհանցագործության և ահաբեկչության դեմ պայքարում, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հավելել է, որ ասոցացիայում ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման հարցերով խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը վերջնական փուլում է: