Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտոր՝ 5 տարի ժամկետով
Արմեն Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Նա կպաշտոնավարի 5 տարի ժամկետով։
Գրիգորյանն ասել է, թե մեծ պատասխանատվություն է ՀՀ ամենախոշոր համալասարաններից մեկի զարգացումն առաջ տանելու հանձնառությունը:
«Իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ»,- ասել է նա:
Ռեկտորը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է համալսարան` բաց դասախոսություններով հանդես գալու: