13 Հոտ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
9.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 20%-ը կարող է դառնալ «ժամային ռումբ»․ քաղաքագետ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 20%-ը կարող է դառնալ «ժամային ռումբ»․ քաղաքագետ

Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում ապագայում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում. սեպտեմբերի 26-ին Известия-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Արթուր Աթաևը։

«Դա, ցավոք, չի նշանակում ռազմական գործողությունների ամբողջական ավարտ։ Նոյեմբերն ու աշունը բարենպաստ են և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, և՛ Նիկոլ Փաշինյանի համար՝ համաձայնագրի ստորագրման առումով, ինչը հստակորեն նշել են քաղաքական գործիչները։ Սա ձեռնտու դիրք է Ալիևի համար ընտրություններում իր հաղթանակն ամրապնդելու և Փաշինյանի համար՝ ստատուս քվոյի համատեքստում»,- մեկնաբանել է Աթաևը։

Ըստ նրա՝ Ալիևն այս կերպ կընդգծի իր ղեկավարության լեգիտիմությունը, իսկ Փաշինյանի համար կարևոր է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն սահմանազատումն ու սահմանագծումը։ Այս ֆոնին կողմերը կկնքեն հիմնական համաձայնություն, պարզաբանել է քաղաքագետը։

Նա նաև հիշեցրել է, որ 2020 թվականին Արցախյան հակամարտության արդյունքներով՝ հրադադարի պայմանագիր է կնքվել, սակայն կողմերն այն այլ կերպ են մեկնաբանում։ Փորձագետը պարզաբանել է, որ փաստաթղթի դրույթների 80%-ն այժմ համաձայնեցված է, իսկ մնացած 20%-ը կարող է դառնալ «ժամային ռումբ»։

Սակայն Աթաևը կարծում է, որ Փաշինյանն ամեն ինչ կանի, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի, հակառակ դեպքում՝ դա կլինի իր քաղաքական կարիերայի ձախողումը։