15 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը մտադիր է Ռուսաստանին վերադարձնել հիմնական մոդերատորի դերը հայ-ադրբեջանական բանակցություններում. փորձագետներ

Պուտինը մտադիր է Ռուսաստանին վերադարձնել հիմնական մոդերատորի դերը հայ-ադրբեջանական բանակցություններում. փորձագետներ

Միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Նիյազի Նիյազովը նշել է.

«Ռուսաստանը խլում է Արևմուտքի նախաձեռնությունը խաղաղության շուրջ բանակցության գործընթացում»։ Ինչպես նշել է փորձագետը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ցույց է տալիս Արևմուտքին, որ կարիք չկա իր օրակարգը պարտադրել Հարավային Կովկասի երկրներին, և որ Ռուսաստանը պահպանում է իր դիրքերը տարածաշրջանում:

«Պուտինը ցույց է տալիս, որ Ռուսաստանը մնում է առաջատար խաղացողներից մեկը, և առանց նրա մասնակցության տարածաշրջանում խնդիրները չեն կարող լուծվել», – հավելել է Նիյազովը։ Նա հավելել է, որ Փաշինյանն անկախ չէ պայմանագրի ստորագրման որոշումը կայացնելիս: Արևմտյան սփյուռքները (հատկապես ֆրանսիական և ամերիկյան) կտրականապես դեմ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Փաշինյանը չի կարող անտեսել նրանց դիրքորոշումը, քանի որ նրանց միջոցով ստանում է լավ ֆինանսական օգնություն, և նրանք քաղաքական կապեր են ապահովում Արևմուտքի տարբեր լոբբիստական խմբերի հետ։

Քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ընդհակառակը, կարծում է, որ Փաշինյանը ձգձգում է խնդրի լուծումը, քանի որ դա նրան թույլ է տալիս սակարկել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։ «Նա «վաճառում» է իր հեռանալը Մոսկվայից։ Պուտինը հասկանում է, որ Արևմուտքն օգտագործում է այս իրավիճակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Բայց նրա համար կարևոր է Անդրկովկասում խաղաղությունը»,- պարզաբանել է Մարկովը: Նրա խոսքով՝ Պուտինը մտադիր է Ռուսաստանին վերադարձնել հիմնական մոդերատորի դերը և լավ հարաբերություններ զարգացնել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, մանավանդ որ հիմա ղարաբաղյան խնդիրն այլևս չկա։ «Պուտինը փորձում է կողմերին վերադարձնել համաձայնությունների «մոսկովյան» ձևաչափ և վերջ դնել հակամարտությանը», – նշել է Մարկովը: