20 Նոյ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարկավոր է հաշվի առնել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ՀՀ մտավախությունները. ռուս քաղաքագետ

Հարկավոր է հաշվի առնել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ՀՀ մտավախությունները. ռուս քաղաքագետ

Հայաստանից ռուս սահմանապահների աստիճանական դուրսբերումը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության բնական արդյունքն է, կարծում է քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովը։

Նրա խոսքով՝ Երևանն այլևս չի թաքցնում Արևմուտքի հետ հարաբերություններն ամրապնդելու մտադրությունը։

«Երևանը չի թաքցնում, որ իր ապագան տեսնում է ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերություններում և աստիճանաբար անցնում է ՆԱՏՕ-ի քաղաքական ու ռազմական վերահսկողության տակ: Դրա համար անհրաժեշտ է խզել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները։ Բայց Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական կապերը դեռ կպահպանվեն, քանի որ հենց նրանց հաշվին է ծրագրվում անցումը դեպի արևմտյան վեկտոր»,- պարզաբանել է փորձագետը։

Քաղաքագետ Անդրեյ Կորտունովը համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի մտավախություններն են։ Նրա խոսքով՝ այս գործոնը պետք է հաշվի առնել նախաձեռնության հետագա քննարկումներում։

«Սա տրանսպորտային զարկերակ է, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Պետք է ինչ-որ կերպ համաձայնության գալ և նրան համոզել, որ երկրի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը վտանգ չի սպառնում։ Պատմության մեջ մեզ հայտնի են դեպքեր, երբ նման միջանցքներն ունեցել են տարածքային կարգավիճակ։ Եվ, իհարկե, սա այն չէ, ինչ կցանկանար Հայաստանը»,- պարզաբանել է քաղաքագետը։