14 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն աշխարհի ամենակարևոր հարաբերություններն են․ Սի Ծինփինը՝ Թրամփին

ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն աշխարհի ամենակարևոր հարաբերություններն են․ Սի Ծինփինը՝ Թրամփին

«Աշխարհի ամենակարևոր հարաբերությունները»․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պետական ​​ճաշկերույթի ժամանակ այսպես է նկարագրել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները․ գրում է BBC-ն։

Չինաստանի նախագահը նշել է, որ չինական ազգի մեծ վերածննդին հասնելը և Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելը կարող են փոխլրացնել միմյանց։

«Մենք կարող ենք օգնել միմյանց հաջողության հասնել»,- ասել է Սի Ծինփինը՝ հավելելով, որ Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ։

Ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև կայացած բանակցությունները՝ դրանք անվանելով «չափազանց դրական»։

Թրամփն իր չինացի գործընկերոջը սեպտեմբերի 24-ին հրավիրել է Սպիտակ տուն։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ գրեթե 2 ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են առևտրին, նավթին և Իրանին առնչվող թեմաներ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026