
Ինչպե՞ս Չինաստանը փոխեց ԱՄՆ պետքարտուղարի անվան արտասանությունը՝ թույլ տալով նրան Թրամփի հետ մեկնել Պեկին
Չինական պատժամիջոցների տակ գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պետական այցով գտնվում է Պեկինում։ Հարց է առաջանում․ ինչպե՞ս է Ռուբիոն մուտք գործել Չինաստան, եթե նա գտնվում է պատժամիջոցների տակ։ Սա հնարավոր է դարձել Չինաստանի կողմից լեզվական հնարքի շնորհիվ․ գրում է The Guardian-ը։
Դեռևս սենատոր եղած ժամանակ Ռուբիոն հանդես էր գալիս Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության օգտին, ինչի պատճառով Պեկինը երկու անգամ պատժամիջոցներ է կիրառել նրա նկատմամբ՝ որդեգրելով մարտավարություն, որը հաճախ ԱՄՆ-ն է կիրառում իր հակառակորդների դեմ։
2025 թվականի հունվարին Ռուբիոյի՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ Չինաստանի կառավարությունը և պաշտոնական լրատվամիջոցները «Ռուբիո» ազգանվան առաջին վանկը գրելու համար սկսել են օգտագործել նույն հնչողությամբ մեկ այլ հիերոգլիֆ՝ փաստացի փոխելով ազգանվան գրելաձևը։ Այժմ Թրամփի՝ Չինաստան այցի շրջանակում Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ չի արգելափակի Ռուբիոյի մոտքն անցյալում կատարած նրա գործողությունների համար։
«Պատժամիջոցները վերաբերում են պարոն Ռուբիոյի՝ ԱՄՆ սենատոր եղած ժամանակ Չինաստանի վերաբերյալ արված հայտարարություններին և գործերին», – ասել է Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը։
Անցյալ տարի լեզվական այս փոփոխության մասին հարցին ի պատասխան պաշտոնյան նշել է, որ «դա չի նկատել, սակայն կստուգի»։ Նա հավելել է, որ Ռուբիոյի անգլերեն անունն ավելի կարևոր է։


