
Պուտինը կայցելի Չինաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հրավերով կայցելի Չինաստան․ հայտնում են Կրեմլից։
Այցի ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և համապարփակ գործընկերության ու համագործակցության ամրապնդումը:
Բանակցություններից հետո նախատեսվում է համատեղ հայտարարության և մի շարք երկկողմ միջկառավարական, միջգերատեսչական և այլ փաստաթղթերի ստորագրում:


