16 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը շատ լավ հասկանում է, որ անհնար է լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ․ Մհեր Գրիգորյանի մեկնաբանությունը TACC-ին

Հայաստանը շատ լավ հասկանում է, որ անհնար է լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ․ Մհեր Գրիգորյանի մեկնաբանությունը TACC-ին

Հայաստանը շատ լավ հասկանում է, որ անհնար է լինել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, և երբ նման անհրաժեշտություն առաջանա, Հայաստանի քաղաքացիները կկայացնեն որոշում․ այս մասին TACC-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից, և արդյոք հանրաքվե կանցկացվի՞ այս հարցի շուրջ։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ, և պարզ է, որ ապագայում մենք պետք է կայացնենք համապատասխան որոշում։ Ավելին՝ այս հարցի վերաբերյալ որոշումը, իհարկե, կկայացնեն ՀՀ քաղաքացիները․ այս պահին նման անհրաժեշտություն չկա», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Գրիգորյանը ընդգծել է, որ «Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, կառուցողականորեն համագործակցում է կառույցի հետ և լիարժեք մասնակցում է քննարկումներին ու որոշումների կայացման գործընթացներին»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026