
«Ժողովրդի զինվորներ»․ Չինաստանում զինորներն օգնում են մայրերին փոքրիկներին պահելու հարցում
Համացանցում հաճախ են տարածվում տեսանյութեր, որտեղ մարդաշատ հասարակական վայրերում չինացի զինվորները փոքր երեխաների են խնամում՝ լինի դա երեխային գրկելը, զվարճացնելը, թե պարզապես մի քանի րոպեով զբաղվելը փոքրիկի հետ։
Չինացի զինվորներին հաճախ անվանում են «ժողովրդի զինվորներ», քանի որ նրանք սերտորեն շփվում են հասարակության հետ․ գրում է China Minutes-ը։
Արդյունքում, թեև երեխաներին զբաղեցնելը չի համարվում նրանց ծառայողական պարտականությունը, շատերը նրանց ընկալում են որպես վստահելի կառույցի աշխատակիցներ՝ առօրյա իրավիճակներում դիմելու համար։


