19 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Նա կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի»․ Մակրոնն ասել է, որ Թրամփը փոխել է իր կարծիքը

«Նա կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի»․ Մակրոնն ասել է, որ Թրամփը փոխել է իր կարծիքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը 2025 թվականի սկզբին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ պատերազմում, բայց այժմ փոխել է իր միտքը։

«Նա կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի։ Օվալաձև աշխատասենյակում Զելենսկիի հետ հանդիպումը վատ ընթացավ, իսկ հետո Թրամփ-Պուտին գագաթնաժողովը հույսեր արթնացրեց համաձայնագրի վերաբերյալ, որն Ուկրաինային առաջարկում էր տարածքներ հանձնել, որոնք Ռուսաստանը դեռ չի էլ գրավել», – ասել է Մակրոնը France TV-ին տված հարցազրույցում։

Անքորիջի գագաթնաժողովից հետո, հիշեցրել է Ֆրանսիայի նախագահը, եվրոպացի առաջնորդները մեկնեցին Վաշինգտոն՝ Թրամփին համոզելու՝ «ասել, որ այդպես չի կարելի»։

«Այդ ժամանակվանից ի վեր մեծ ճանապարհ է հաղթահարվել։  Եվ այս ուղին, առաջին հերթին, ուկրաինացիների հաղթանակն է»,- ասել է նա։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Թրամփը տեսավ, որ իրեն ասված ամեն բան, թե «ուկրաինացիները կպարտվեն, չեն հաղթահարի ձմեռը», պարզվեց՝ սխալ է։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026