19 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր օրակարգում է նոր Սահմանադրության ընդունումը, և դրա համար կգտնենք իրավական լուծումներ․ Արթուր Հովհաննիսյան

Մեր օրակարգում է նոր Սահմանադրության ընդունումը, և դրա համար կգտնենք իրավական լուծումներ․ Արթուր Հովհաննիսյան

Մեր օրակարգում ոչ մի բան չի առկախվելու, ինչպես մեր վարչապետն է ասել՝ այո, որոշակի դժվարություններ ստեղծվել են սահմանադրական մեծամասնություն չունենալու առումով, բայց մենք շարունակելու ենք մեր օրակարգով շարժվել, և միանշանակ մենք կգտնենք լուծումներ այն փոփոխություններն իրականացնելու համար, որոնք ենթադրում են նոր Սահմանադրության ընդունում․ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Մեր օրակարգում է եղել նոր Սահմանադրության ընդունումը դեռևս 2019 թվականից, և մենք չենք շեղվելու մեր օրակարգից։ Եվ գտնելու ենք դրա համար իրավական լուծումներ։ Ես վստահեցնում եմ, որ դրա համար կան և՛ իրավական, և՛ նաև քաղաքական լուծումներ, որոնք ավելի տեսանելի կլինեն, երբ նոր Ազգային ժողովը ձևավորվի»,-ասաց նա։

Իսկ վերջում կատակեց՝ անդրադառնալով ընդդիմության բացակայությանը վերջին օրերի նիստերից․ «Մենք ինչ ուզենք կանենք հիմա, որովհետև ընդդիմությունը մի շաբաթից ավելի չկա, նրանք անգամ այս շենք չեն մտել»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026