
Վերաքննիչ դատարանն արգելել է Թրամփի վարչակազմին միգրանտներին կալանքի տակ պահել ավելի քան 90 օր՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորության
ԱՄՆ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ Ներգաղթի և մաքսային ծառայությունը չի կարող ներգաղթյալներին կալանքի տակ պահել ավելի քան 90 օր՝ առանց նրանց գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորություն տալու, մինչ նրանց արտաքսման գործընթացներն ընթացքի մեջ են․ հայտնում է Fox News-ը։
2-1 հարաբերակցությամբ ԱՄՆ հինգերորդ շրջանային վերաքննիչ դատարանը կողմ է քվեարկել որոշմանը, ինչը կարող է ազդել հազարավոր ներգաղթյալների վրա, որոնք կալանավորվել են Ներգաղթի և մաքսային ծառայության գործակալների կողմից դատարանի իրավասության ներքո գտնվող նահանգներում, այդ թվում՝ Տեխասում և Լուիզիանայում։
Գործը քննվել է Թրամփի վարչակազմի կողմից ներգաղթային քաղաքականության խստացման ֆոնին: Նախկինում ԱՄՆ իշխանությունները դիրքորոշում էին ընդունել, որ պարտադիր կալանքը կարող է կիրառվել ոչ միայն սահման ժամանող անձանց, այլև երկրում արդեն բնակվող քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ:


