03 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Amazon-ը պատրաստվում է մինչև տարեվերջ թողարկել իր արբանյակային ինտերնետ ծառայությունը` Leo-ն

Amazon-ը պատրաստվում է մինչև տարեվերջ թողարկել իր արբանյակային ինտերնետ ծառայությունը` Leo-ն

Amazon-ը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ իր արբանյակային ինտերնետ ծառայությունը վաճառելու համար արդեն բավարար թվով արբանյակներ ունի տիեզերքում․ գրում է Euronews-ը։

Ընկերությունը հինգշաբթի վաղ առավոտյան United Launch Alliance-ի Atlas V հրթիռի միջոցով տիեզերք է ուղարկել 29 արբանյակ՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 390-ի։

Amazon-ն իր արբանյակային ինտերնետի նախագիծը՝ Project Kuiper-ը , ներկայացրել է 2019 թվականին, իսկ 2025 թվականի նոյեմբերին այն վերանվանել է Amazon LEO։

Նշվում է, որ ընկերությունը նպատակ ունի ձևավորել շուրջ 3236 արբանյակից բաղկացած «համաստեղություն», սակայն ծրագրի իրականացումը դանդաղել է հրթիռային արձակման սահմանափակ հնարավորությունների և մի շարք ձախողված կամ հետաձգված արձակումների պատճառով։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026