
17 միլիոն դոլար՝ մեկ ուղղությամբ․ Հայաստան-Ադրբեջան առևտրի անհավասարակշռությունը
Ադրբեջանական ապրանքը միլիոնավոր դոլարների ծավալով մտնում է հայկական շուկա, մինչդեռ հայկական արտադրանքը ադրբեջանական շուկա դեռ, գրեթե, չի հասնում։ Երկու երկրների միջև առևտրի դռները բաց են, բայց առայժմ՝ հիմնականում մեկ ուղղությամբ։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին յոթ ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք։ Մինչդեռ Հայաստանից Ադրբեջան՝ 960 դոլար։


