
Ըմբիշ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն ու դարձել աշխարհի չեմպիոն
Ըմբիշ Սամվել Տերտերյանը եզրափակչում 1:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին ու կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին․ հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Նշենք, որ մեր հայրենակիցը հաղթել էր նաև եգիպտոսցի (9:0), ամերիկացի (6:0), հունգարացի (5:0) և վրացի (6:0) ըմբիշներին։

