18 Օգս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ․ ի՞նչ են պատրաստվում անել դեղձի մթերումից դժգոհող արմավիրցիները

Փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ․ ի՞նչ են պատրաստվում անել դեղձի մթերումից դժգոհող արմավիրցիները

Հույս ունեինք, որ ֆուռերը 150 դրամով կտանեն, բայց մնաց նույնը՝ 100 դրամ․ Արմավիրի մարզպետի հետ հանդիպումից հետո ասացին Խանջյան և Հացիկ գյուղերի՝ ճանապարհ փակած բնակիչները։

Հիշեցնենք, որ նրանք դժգոհում են դեղձի մթերումից։

«Չիր արտադրողները եկան, իրենց հարցերը լուծեցին, գնացին։ Մեր հարցերը էդպես էլ առանց պատասխան մնացին։ Փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ, տներով ուղարկեցին»,- ասաց այգեգործներից մեկը։

Մեկ այլ գյուղացի էլ ավելացրեց, որ մարզպետի հետ հանդիպումը ոչինչ էլ չի տվել։

«Նա մեզ գին չասաց, ո՞նց կարող ենք ասել, թե հանդիպումը բավարարեց մեր սպասելիքները»,- նշեց տղամարդը։

Թեև հավաքվածները դադարեցրին ակցիան, ու ճանապարհը բացվեց, բայց ընդգծեցին՝ եթե հարցը լուծում չստանա, ապրանքի համար էլ իրենց համար ընդունելի գին չսահմանվի, ճանապարհը նորից են փակելու, ու արդեն ոչ թե մի քանի ժամով, այլ օրերով։

«Ոչ թե մի քանի հոգով, այլ ամբողջ գյուղով»,- շեշտեցին արմավիրցիները։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026