21 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանադան գոյություն ունի ԱՄՆ-ի շնորհիվ․ Թրամփ

Կանադան գոյություն ունի ԱՄՆ-ի շնորհիվ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում ունեցած ելույթի ժամանակ, դիմելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին, հայտարարել է, որ Կանադան գոյություն ունի Միացյալ Նահանգների շնորհիվ։

«Կանադան գոյություն ունի Միացյալ Նահանգների շնորհիվ։ Հիշիր դա, Մարկ, հաջորդ անգամ, երբ հայտարարություններ կանես»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը հնչել է Քարնիի՝ համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթից մեկ օր անց, ինչի ժամանակ Կանադայի վարչապետը քննադատել էր հին աշխարհակարգը և համեմատաբար թույլ պետություններին կոչ էր արել միավորվել՝ խոշոր տերությունների ճնշմանը դիմակայելու համար։ Նա նաև վերահաստատել էր Կանադայի աջակցությունը Գրենլանդիային, ինչի նկատմամբ Թրամփը վերահսկողություն հաստատելու մտադրություն ունի։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ