17 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարված վիճակ՝ Արմավիրի մարզում․ երկու գյուղի բնակիչներ ճանապարհ են փակել

Լարված վիճակ՝ Արմավիրի մարզում․ երկու գյուղի բնակիչներ ճանապարհ են փակել

Բերքի իրացման խնդրի առաջ կանգնած Արմավիրի գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել ու պատկան մարմիններից պատասխան են պահանջում՝ ակնկալելով ստանալ հարցի պատասխանը, թե ով և ինչպես է հարցին լուծում տալու։

«Դեղձն ու մյուս մթերքները սպասել չեն կարող»,- Արմավիրի համայնքապետի հետ հանդիպմանն ասել են Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները։

Որ իրացման խնդիր կա, համայնքապետարանում տեղյակ են, վստահեցրել է համայնքապետն ու հավելել․ «Ձեզ թվում է դեղձ չե՞մ տեսել»։

Վարշամ Սարգսյանը տպավորություն է ստացել, որ այս ամենի հետևում քաղաքական ենթատեքստ կա։

«Իրենք փորձում են հասարակ մարդկանց, գյուղացուն, ում գործը գյուղատնտեսությունն է, օգտագործել քաղաքական մխտառ խաղերի համար»,- նշել է պաշտոնյան։

Համայնքապետի կարծիքի հետ անհամաձայն հողագործներն ասել են, որ բերքն էժան գնով՝ 100 դրամով են մթերում։

Նրաց չի գոհացրել նաև Արմավիրի մարզպետի հավաստիացումը, թե բերքի պատշաճ իրացման հարցով բանակցություններ են վարում ու հարցը փորձում լուծել Էկոնոմիկայի նախարարի հետ։

Նման բանակցութունները, ասում են գյուղացիները, արդյունք չեն տալիս։

Այս պահին ճանապարհը շարունակում է փակ մնալ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026