18 Օգս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով

Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով

Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի․ այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նշվում է, որ դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։

Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026