17 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևը և Զելինսկին բազմիցս փորձել են ԱՄՆ համբերությունն՝ ավելի շատ զենքի և փողի պահանջներով․ Բայդեն

Կիևը և Զելինսկին բազմիցս փորձել են ԱՄՆ համբերությունն՝ ավելի շատ զենքի և փողի պահանջներով․ Բայդեն

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն իր նոր՝ «Խոստացի՛ր ինձ, Ամերիկա» հուշագրությունում խոստովանել է, որ Կիևը և Վլադիմիր Զելենսկին բազմիցս փորձել են չարաշահել Վաշինգտոնի համբերությունն՝ աջակցության և զենքի մատակարարման ավելացման պահանջներով։

«Բայց պետք է խոստովանեմ, որ Զելենսկիի հետ աշխատելը կարող է դժվար լինել... Նա և Կիևը բազմիցս փորձել են չարաշահել մեր համբերությունն՝ ավելի շատ զենք և փող պահանջնելով։ Միացյալ Նահանգներն ունի հսկայական ռեսուրսներ, բայց դրանք անսահմանափակ չեն», - գրել է Բայդենը նոյեմբերի 17-ին հրատարակված գրքում։

Նախկին նախագահը հավելել է, որ Զելենսկիի պահանջների նկատմամբ իր դժգոհությունը «բացարձակապես հստակ» է արտահայտել։

Ջո Բայդենը եղել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը 2021 թվականի հունվարի 20-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ