![ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Դաշինքի կողմից Ուկրաինային շարունակական աջակցության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Դաշինքի կողմից Ուկրաինային շարունակական աջակցության մասին](https://abcmedia.am/wp-content/uploads/2024/10/upload-2024-06-13t103804z_1564830786_rc2aa8adhhh7_rtrmadp_3_finland-netherlands-pic_32ratio_900x600-900x600-44211.jpg)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Դաշինքի կողմից Ուկրաինային շարունակական աջակցության մասին
ՆԱՏՕ-ն չի վախենում Ռուսաստանի Դաշնության սպառնալիքներից, կազմակերպությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքի բազա կատարած իր առաջին այցի ժամանակ. հայտնում են Reuters-ը և Der Hessische Rundfunk-ը։
Ռյուտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դաշնակիցները կշարունակեն անել այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհասնի իր նպատակներին, և Ուկրաինան հաղթի ներկա հակամարտությունում: