13 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ նախագահի թեկնածուների վարկանիշներն այնքան մոտ են, որ ցանկացած իրադարձություն կարող է ճակատագրական լինել․ Սուրեն Սարգսյան

ԱՄՆ նախագահի թեկնածուների վարկանիշներն այնքան մոտ են, որ ցանկացած իրադարձություն կարող է ճակատագրական լինել․ Սուրեն Սարգսյան

Այս օրերին մենք ականատես ենք լինում ԱՄՆ պատմության ամենից լարված ընտրություններից մեկին: Այս ընտրություններում թեկնածուների վարկանիշներն այնքան մոտ են, որ ամբողջությամբ տեղավորվում են վիճակագրական սխալի մեջ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ թեկնածուների վարկանիշներն այնքան մոտ են, որ ցանկացած մեծ կամ միջին իրադարձություն կարող է ճակատագրական լինել երկու թեկնածուների համար էլ:

«Դա կարող է լինել Մերձավոր Արևելյան պատերազմն ու ամերիկյան աջակցությունը Իսրաելին, Նահանգներում մոլեգնող փոթորիկները (ի դեպ սրա բացասական ազդեցությունը Հարիսի շտաբում արդեն զգում են), կամ նույնիսկ ապօրինի միգրանտի կողմից կատարված միջին ծանրության մի հանցագործությունը:

Գերլարված, ծայրաստիճան բևեռացված և զգայուն իրավիճակ է (որի արդյունք է նաև Թրամփի դեմ իրականացված 2(3?) մահափորձերը), սակայն ընտրությունների ելքը որոշելու են ընդամենը մի քանի նահանգ»,-գրել է միջազգայնագետը:

Նրա խոսքով՝ ընտրողների ձայների մեծամասնությունն ամենայն հավանականությամբ բաժին կհասնի Հարիսին, սակայն ընտրությունները որոշում են ոչ թե ընտրողներն, այլ ընտրիչները: Այդ ճակատագրական որոշումն այս ընտրություներում կայացնելու են Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Նորթ Քերոլայնան, Արիզոնան, Վիսկոնսինը: Իսկ շքերթը առաջնորդելու է (միգուցե նաև ամփոփելու է) Փենսիլվանիան:

«Ով կորցնի Փենսիլվանիան, շատ մեծ հավանականությամբ կորցնելու է Սպիտակ տունը: Մնաց 20 օր»,-գրել է նա: