03 Նոյ
2024
16.3° c ԵՐԵՎԱՆ
17.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քիմիայի ուսուցչից՝ «Հեզբոլլահի»-ի ղեկավար․ ո՞վ է շարժման նոր առաջնորդը

Քիմիայի ուսուցչից՝ «Հեզբոլլահի»-ի ղեկավար․ ո՞վ է շարժման նոր առաջնորդը

Քիմիայի ուսուցիչը՝ Հեզբոլլահի ղեկավար։ Լիբանանյան Հեզբոլլահ շարժումը նոր առաջնորդ ունի։  Իսրայելի կողմից սպանված Հասան Նասրալլահի փոխարեն նոր ղեկավար է դարձել նրա տեղակալը՝  լիբանանյան խմբավորման ամենահայտնի դեմքերից 71-ամյա Նաիմ Քասեմը։ Նա Նասրալլահի տեղակալն է եղել ավելի քան 30 տարի։

Նասրալլահի սպանությունից հետո Ղասեմն էր, որ երեք անգամ հեռուստաուղերձով Հեզբոլլահի անունից հայտարարեց Իսրայելի հետ հրադադար հաստատելու պատրաստակամության մասին։

Քասեմը ծնվել է Բեյրութում՝ 1953 թվականին։ Հեզբոլլահի հիմնադիրներից մեկն է։ 2006 թվականին, երբ Լիբանանի և Հեզբոլլահի միջև լայնամասշտաբ պատերազմ էր ընթանում, Նասրալլահը գործնականում դադարեց հանրության առաջ դուրս գալ, և հենց Քասեմն էր խմբավորման անունից հանդես գալիս։ Քասեմի նշանակումից հետո Իսրայելը հայտարարել է, որ նա ևս կարող է արժանանալ ՑԱԽԱԼ-ի կողմից սպանված Նասրալլահի և Հաշեմ Սաֆիեդդինի ճակատագրերին։ Մանրամասները՝ տեսանյութում։