22 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկար դադարից հետո «Թառափ տրիոն» հանդես եկավ համերգով

Երկար դադարից հետո «Թառափ տրիոն» հանդես եկավ համերգով

Հայաստանի Հայ բարեգործական ընդհանուր միությունը իր հարկի տակ ընդունել է «Թառափ տրիոյին» Միքայել Ոսկանյանի գլխավորությամբ։

Մշակութային երեկոն մեկնարկեց Հովհաննես Թումանյանի «Հին օրթնություն» համանուն ստեղծագործության հեղինակային երաժշտությամբ։

«Թառափ տրիոն արդեն 12 տարվա պատմություն ունի։
Եռյակում են թառահար, երգահան Միքայել Ոսկանյանը, դաշնակահար Արման Պեշտմալյանն ու հարվածային գործիքների մասնագետ Մովսես Էբեջյանը։

Եռյակի նպատակը հայկական ժողովրդական երաժշտությունը ժամանակակից գործիքավորմամբ հայ հասարակությանն ու աշխարհին ներկայացնելն է։

Տեղեկացնենք՝ «Թառափ Տրիոն» երկար դադարից՝ 8 տարվա դադարից հետո նորից ՀԲԸՄ-ի հարկի տակ է։