11 Դեկ
2024
6.4° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 211-ի

Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 211-ի

Իսպանիայում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 211-ի, անհետ կորածների որոնումները շարունակվում են, իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ կառավարությունը ևս 5000 զինծառայող է ուղարկում՝ տեղում օգնության համար։ Սանչեսը սա բնութագրել է որպես «Իսպանիայի զինված ուժերի ամենամեծ գործողությունը՝ խաղաղ պայմաններում»։

Նա ընդգծել է, որ կառավարությունը մոբիլիզացնելու է անհրաժեշտ ռեսուրսները, քանի դեռ անհրաժեշտ կլինի աջակցություն տրամադրել բոլոր տուժածներին: