26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ

Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ

Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Այսօր Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կտատանվի 16-18, գիշերը` 4-6 աստիճան տաքության սահմաններում։