Այսօր Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության
կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված անձանց
համար։ Այսմասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
«Մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են Սյունիքի
մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի
Սոբհանին:
Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում
սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ,
ջեռուցիչներ և այլն», – ասված է հայտարարության մեջ։