24 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտոնանկությունները, սափրվելը, հեծանիվով երթերը նույն խաղի շրջանակում են․ Ավետիք Չալաբյան

Պաշտոնանկությունները, սափրվելը, հեծանիվով երթերը նույն խաղի շրջանակում են․ Ավետիք Չալաբյան

Ակնհայտ կոլեկտիվ հրաժարական է, իմաստ չունի խնդիրը փնտրել անձերի մեջ՝ սա գործող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով նա փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը․ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ այս մասին գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ այսպիսով Փաշինյանը փորձում է պարզաջրել իր հակազգային և հակապետական վարչակարգը ապագա ընտրություններից առաջ։

«Նույն խաղի մեջ է մտնում նաև սափրվելը, հեծանվով գերպաշտպանված երթերը, և քաղաքական թատերախաղի բազմաթիվ այլ բաղադրիչներ, որոնք բոլորը կոչված են Փաշինյանին նոր, պետականամետ և ժամանակակից կերպար ստեղծել՝ մաշված, փնթի և վարկաբեկվածի փոխարեն»,-գրել է նա։

Չալաբյանը կետերով որոշ կարևոր արձանագրումներ է արել․

ա) հրաժարական տված բոլոր պաշտոնյանները Փաշինյանի վարչախմբի կարկառուն գործիչներ են, և նրա հետ միասին կիսում են նրա կառավարման քաղաքական և իրավական ողջ պատասխանատվությունը, և դրանից խույս չեն տալու,

բ) Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը, իր անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու՝ հասարակությունը միամիտ չի, և գիտակցում է, որ առանձին պաշտոնայների մեջ չի խնդիրը, այլ այն հակապետական համակարգի, որը անցած տարիների ընթացքում ձևավորել է իշխող վարչախումբը,

գ) ումով էլ որ Փաշինյանը փոխարինի գնացողներին, նորերը ոչ մի իրական փոփոխություն չեն բերելու, քանզի այս պայմաններում ոչ մի իրեն հարգող գործիչ չի վերցնելու իր վրա Փաշինյանի ձախողված քաղաքական կուրսի պատասխանատվությունը։

Ինչ մնում է մեզ, պետք է արձանագրենք, որ հանրային ճնշումը գործող վարչակարգի վրա արդեն ինչ որ պտուղներ է սկսում տալ, բայց բնականաբար չբավարարվենք սրանով, և շարունակենք ավելացնել այդ ճնշումը՝ թուրք-ադրբեջանական կամակատարներից վերջնականապես ազատվելու համար։