
ՖԻՖԱ-ն հաստատել է 2030 և 2034 թթ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը
Դեկտեմբերի 11-ին, կայացավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կոնգրեսը, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեցին 2030 և 2034 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը։
2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Մարոկկոյում, Պորտուգալիայում և Իսպանիայում։ Եվս երեք հանդիպում կանցկացվի Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։
2034 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարը կանցկացվի ձմռանը՝ հաշվի առնելով տարածաշրջանի կլիմայական առանձնահատկությունները։