ABCMEDIA
Հրապարակում լուսաձայնային նռնակից վնասվածք է ստացել թեքվոնդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը

Հրապարակում լուսաձայնային նռնակից վնասվածք է ստացել թեքվոնդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը

Հանրապետության Հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած
լուսաձայնային նռնակից ծանր մարմնական վնասվածք է ստացել թեքվանդոյի բազմակի չեմպիոն
Իգոր Կարապետյանը. hայտնում է «Փաստինֆո»-ն։

Այս պահին ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։ Նրա ընկերները նշում
են, որ Իգորի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ իր հարազատների
մասին որևէ լուր իմանալու։

Ոստիկանության գործողությունների ժամանակ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր
վրա նետված նռնակը, ինչի հետևանքով էլ ոտքերը լուրջ վնասվել են։

Մանրամասն՝ սկզբանղբյուր
կայքում։