
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի դեմ: Քաղաքապետը մեղադրվում է հաղորդման ժամանակ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին հնչեցրած մեկնաբանությունների համար, գրում է Milliyet պարբերականը։
Ավելի վաղ Գյուրլեքը հետաքննություն էր սկսել նաև Իմամօղլուի կուսակից, ընդդմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության»(CHP-ԺՀԿ) երիտասարդական թևի նախագահ Ջեմ Այդընի դեմ։
Այդընը նույնպես մեղադրվում էր նույն դատախազին վիրավորելու համար․ նրա նկատմամբ հետաքննություն էր սկսվել «պետական պաշտոնյային վիրավորելու» և «ահաբեկչության դեմ պայքարող անձանց թիրախավորելու» հոդվածներով։