
«Ոչ մի համաներում» ներգաղթյալներին, մենք ցանկանում ենք երկրից հեռացնել մարդասպաններին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներգաղթյալները «ոչ մի համաներում» չեն ստանա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերի պաշտոնավարման օրոք։
CBS News-ի թղթակից Նենսի Քորդեսը հարցրել է Թրամփին, թե արդյոք Միլլերի նշանակման լույսի ներքո փոփոխություններ կլինե՞ն իր վարչակազմի ներգաղթային քաղաքականության մեջ։
«Ո՛չ։ Մենք ունենք արտաքսման շատ խիստ քաղաքականություն։ Ոչ մի համաներում չկա։ Ոչինչ չկա։ Մենք պահպանում ենք այդ մոտեցումը։ Բայց մենք կենտրոնանում ենք ամենավատերի վրա։ Մենք ցանկանում ենք երկրից հեռացնել մարդասպաններին», - հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ նախկին նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել 25 միլիոն մարդու մուտք գործել երկիր, որոնցից 11․888-ը մարդասպաններ են։
«Նրանցից շատերը կատարել են մեկից ավելի սպանություն։ Մենք նրանց մեծ մասին արդեն հայտնաբերել ենք։ Մենք ցանկանում ենք թիրախավորել ամենավատերին, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Բայց նրանք երկիր են մուտք գործել անօրինական ճանապարհով։ Նրանցից շատերն այժմ լավ աշխատանք ունեն։ Նրանք օգտակար են հասարակության համար։ Ոմանք նույնիսկ հարկեր են վճարում։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- ընդգծել է Թրամփը՝ պնդելով, թե այլ երկրներ «դատարկել են իրենց կալանավայրերը»՝ԱՄՆ ուղարկելով բանտարկյալներին։


