10 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղել է Թուրքիա

Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղել է Թուրքիա

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը նոյեմբերի 10-12-ը ներառյալ գործուղվելու է Թուրքիայի Հանրապետություն՝ Ստամբուլ։

Գործուղման են մեկնելու նաև վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանը։

Որոշման համաձայն՝ Ստամբուլ այցի նպատակն է հանդիպումներ անցկացնել հայ համայնքների ներկայացուցիչների, կրթական և մշակութային կենտրոնների, հայկական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայազգի ներկայացուցիչների հետ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ