
Դուք այսօր մարդ եք սպանել․ Քրիստինե Վարդանյան
Դուք այսօր մարդ եք սպանել․ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորման հրահանգ տվածի ու կալանավորման որոշումը կայացրածի վրա են, այլ նաև բոլոր այն մարդկանց, որոնք ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները:
Ամեն անգամ, երբ որևէ մեղադրյալի առողջությամբ պայմանավորված միջնորդություն է ներկայացվում մարդու նկատմամբ կալանք չկիրառելու, միշտ գտնվում են մարդիկ, որոնք հեգնում են մարդու առողջական վիճակը, անտեսում են բժշկական տվյալները:
Արդյունքում կալանավորվողներն իրենք էլ սկսում են չխոսել այդ հարցերից, որ հանկարծ այլ տպավորություն չստեղծվի, ու լինում է սա»,- գրել է նա։


