ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի վերաբերյալ Օվերչուկի հայտարարությունը քաղաքական դեկլարացիա չէ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարելի է դիտարկել որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկ, նշել է, որ Օվերչուկի հայտարարությունը հիմնված է գիտության օրենքների վրա, տնտեսության,իրավական դաշտի վրա։
«Օվերչուկի հայտարարությունները քաղաքական դեկլարացիաներ չեն, դրանք ակնհայտ հետևանքների բացատրություն են, օրինաչափություններ, այլ ոչ թե՝ քաղաքական կամ իրականությունից կտրված հայտարարություններ», – ասել է Զախարովան։