
Պակիստանում գրավված գնացքի բոլոր պատանդներն ազատ են արձակվել․ 28 զինվոր է զոհվել
Պակիստանում գրավված գնացքում գտնվող բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնել է Պակիստանի բանակի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 346 պատանդ։
Պակիստանյան բանակի մասնակցությամբ գործողության ընթացքում զոհվել է 28 զինվոր, նրանցից 27-ը ծառայողական պարտականությունները կատարելիս չեն եղել, այլ գնացքում եղել են որպես ուղևորներ:
Բացի այդ, սպանվել է 30 ահաբեկիչ։