18 Ապր
2025
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին թույլ են տվել լքել Ֆրանսիան

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին թույլ են տվել լքել Ֆրանսիան


Telegram» հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը դատարանի թույլտվությամբ լքել է Ֆրանսիայի տարածքը․ հաղորդում է France 24 գործակալությունը:

«Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատարանի թույլտվությամբ Ֆրանսիայից մեկնել է Դուբայ», – հայտնում է գործակալությունը:

Դուրովը ձերբակալվել էր 2024 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում (ուր նա ժամանել էր Ադրբեջանից)՝ մասնավոր ինքնաթիռից դուրս գալուց հետո: Ձերբակալման առիթ է հանդիսացել «հավելվածում հանցագործությունների պլանավորման դեմ պայքարելու համար ֆրանսիական ուժային կառույցների հետ համագործակցելուց նրա հրաժարվելը»։

Ռազմագերիներ