17 Մար
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունգարիան չի աջակցել Ուկրաինային օգնության նոր փաթեթի վերաբերյալ ԵՄ առաջարկին

Հունգարիան չի աջակցել Ուկրաինային օգնության նոր փաթեթի վերաբերյալ ԵՄ առաջարկին

Հունգարիան չի աջակցում Ուկրաինային առնվազն 20 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու ԵՄ առաջարկին և չի մասնակցի դրան․ РИА Новости գործակալության փոխանցմամբ, այս մասին  ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Եվրահանձնաժողովն առաջարկում է ևս 20 միլիարդ եվրո ծախսել Ուկրաինային զենք մատակարարելու վրա։ Բնականաբար, Հունգարիան ընդհանրապես չի աջակցում այդ առաջարկին, և մենք նաև պատրաստ չենք դրան մասնակցել։ Մենք թույլ չենք տա, որ հունգարական փողերը օգտագործվեն զենքի հետագա մատակարարման համար, քանի որ այն կծախսվի պատերազմի երկարացման վրա», – ասել է Սիյարտոն հունգարացի լրագրողներին։

Ռազմագերիներ