13 Հլս
2024
27.3° c ԵՐԵՎԱՆ
20.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցու պատարագն այս տարի անցկացվեց ավելի մեծաքանակ մարդկանց ներկայությամբ. «Արմենպրես»

Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցու պատարագն այս տարի անցկացվեց ավելի մեծաքանակ մարդկանց ներկայությամբ. «Արմենպրես»

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է տեղի ունեցել, որին մասնակցել են մեծ
թվով հայեր․ գրում է «Արմենպրեսը»։

Այս տարվա պատարագի կապակցությամբ անվտանգության միջոցառումներն
աննախադեպ են եղել: Թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Հայաստանից
ժամանածներին ուղեկցել են հյուրանոցներից, իսկ կղզում ուժեղացված պարեկություն են իրականացրել
տասնյակ ոստիկաններ։ Կղզու վերևում ողջ պատարագի ընթացքում պտտվել է ոստիկանության
ուղղաթիռը:

Բարեբախտաբար, միջադեպեր չեն գրանցվել, և արարողությունն անցել
է բնականոն հունով, որին, ի դեպ, մասնակցել են ոչ միայն հայեր, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ
տարբեր երկրներից։

Թուրքական իշխանությունները Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի անցկացումը
թույլատրում են տարվա մեջ մեկ անգամ՝ Խաչվերացի տոնի կապակցությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։